21:33 , 13 հունիս, 2016
Երևանի քաղաքապետարանի փողոցների շինբարեկարգման ծրագրով, Կարապետ Ուլնեցի փողոցի ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, հունիսի 14-ին՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն Ուլնեցի փողոցի մուտքը Բաբայան և Դավիթ Անհաղթ փողոցներից փակ կլինի:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
Երևանի քաղաքապետարան