ՀՀ նախագահ. Օֆելյա Համբարձումյանն իր երկարատև և բուռն ստեղծագործական կյանքով նոր մակարդակի բարձրացրեց հայ երգը


20:56 , 13 հունիս, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Համբարձումյանների և Հովհաննիսյանների ընտանիքին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, հայ երգի անզուգական կատարող Օֆելյա Համբարձումյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության  և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: 

«Լինելով ժողովրդական երգարվեստի մեծ նվիրյալ և երախտավոր, մեր ժողովրդի հույզերի ու ապրումների կրող և թարգման՝ Օֆելյա Համբարձումյանն իր երկարատև և բուռն ստեղծագործական կյանքով նոր մակարդակի բարձրացրեց հայ երգը: