19:06 , 13 հունիս, 2016
Ֆրանսիայում շարունակվում է ֆուտբոլի Եվրոպայի 2016թ․ առաջնությունը։
D խմբի երկրորդ խաղում Իսպանիայի հավաքականը հաշվի նվազագույն տարբերությամբ առավելության հասավ Չեխիայի ընտրանու նկատմամբ։ Միակ ու հաղթական գոլն 87-րդ րոպեին խփեց պաշտպան Ժերար Պիկեն։
Այսպիսով՝ Խորվաթիայի և Իսպանիայի հավաքականները վաստակած 3-ական միավորով գլխավորում են D խմբի աղյուսակը։ Թուրքիայի և Չեխիայի ընտրանիներն առայժմ միավոր չունեն։
Իսպանիա – Չեխիա՝ 1։0