Վարչապետն ընդունել է Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչներին


18:42 , 13 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին: 

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Կառավարության ղեկավարը լսել է բնակիչների խնդիրները, որից հետո կառուցապատող ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են բնակիչներին բնակարաններով ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Նշվել է, որ արդեն իսկ ձեռք է բերվել ավելի քան 80 բնակարան, որոնցից 20-ը հանձնվել են բնակիչներին, գործընթացը շարունակվում է:

Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ բնակիչների բնակարանային խնդիրները գտնվում են իր ուշադրության կենտրոնում և կառավարությունն իր հնարավորությունների  սահմաններում փորձում է գտնել խնդրի լուծման տարբերակներ: