ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը մեկնել է Գերմանիա


18:30 , 13 հունիս, 2016

Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով հունիսի 12-ին հայ խաղաղապահների 56 հոգուց բաղկացած ստորաբաժանումը մեկնել է Գերմանիա:

Մինչ Աֆղանստանում տեղակայվելը` հայ խաղաղապահների զորախումբը Գերմանիայում կմասնակցի մեկամսյա վերապատրաստման դասընթացների և նախատեղակայման վարժանքների: