Հայտնի է Անգլիա - Ուելս հանդիպման մրցավարը
17:22 , 13 հունիս, 2016
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Եվրոպայի առաջնությունում հունիսի 16-ին կայանալիք խաղերը սպասարկող մրցավարներին:
Անգլիայի եւ Ուելսի միջև հանդիպումը կսպասարկի գերմանական մրցավարական բրիգադը՝ Ֆելիքս Բրիխի գլխավորությամբ: Նրան կօգնեն Մարկ Բորշը, Շտեֆան Լուպը, Բաստիան Դանկերտը, Մարկո Ֆրիտցը ու Մաթեյ Յուգը:
Ուկրաինա - Հյուսիսային Իռլանդիա հանդիպումը կսպասարկի չեխ Պավել Կրալովեցը, իսկ Գերմանիա - Լեհաստան խաղը՝ հոլանդացի Բյորն Կեյպերսը: