Էյֆելյան աշտարակը կլուսավորվի ԱՄՆ-ի դրոշի գույներով


00:14 , 14 հունիս, 2016

Էյֆելյան աշտարակը կլուսավորվի ԱՄՆ-ի դրոշի գույներովArmlur.am-ը գրում է.

Էյֆելյան աշտարակն այսօր երեկոյան կլուսավորվի ԱՄՆ-ի դրոշի գույներով՝ ի նշան ամերիկյան Օռլանդո քաղաքում հրաձգության արդյունքում զոհվածների հիշատակի:

Այս մասին, ինչպես հայտնում է France Presse-ը, հայտարարել է Փարիզի քաղաքապետարանը: Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն հայտնել է նաև, որ քաղաքապետարանի շենքում բացի ԱՄՆ-ի դրոշից կկախվի նաև սեռական փոքրամասնությունների շարժման բազմագույն դրոշը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ