Ամառվա ամենասպասված իրադարձությունը. օգոստոսի 23-ին Երևանում կկայանա Comedy Club-ի համերգը


14:30 , 13 հունիս, 2016

Երևանցիների համար օգոստոսի 23-ը թեժ է լինելու. Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում առաջին անգամ  կկայանա Comedy Club-ի հումորային համերգը: Comedy Club-ի գրեթե ողջ կազմը կժամանի Երևան՝ Գարիկ Մարտիրոսյան, Գարիկ Խառլամով, Տիմուր Բատրուդինով, Դեմիսա Կարիբադիս, Դմիտրի Սորոկին, Անդրեյ Սկորոխոդ, USB խումբը և այլոք:

Տոմսերն արդեն վաճառվում են,  որոնք կարող եք ձեռք բերել Երևանի տոմսարկղերից, իսկ համերգը կսկվի ժամը՝ 19:00:

Տղաները խոստանում են հիշարժան և հումորով լի երեկո: