Բյուջեի օպտիմալացում՝ կրճատման փոխարեն


12:15 , 13 հունիս, 2016

Ինչպես գիտենք, վերջին ամիսների իրադարձությունները ստիպել են գործադիր մարմնին վերանայել ֆինանսական քաղաքականությունը:
Այս իրավիճակում հարկավոր էր կամ կրճատել, կամ օպտիմալացնել պետական բյուջեն: Որոշվեց իրականացնել երկրորդ տարբերակը և սկսել խնայման նոր գործընթաց:

Սա արտահայտվում է գործուղումների ծախսերի կրճատման և ծառայողական մեքենաների կրճատման տեսքով: Օպտիմալացման գործընթացը վերաբերում է ոչ միայն կառավարման ներքին հատվածի աշխատողներին, այլ նաև բարձրաստիճան պաշտոնյաներին:

Այս օրերին կրճատվեցին մի շարք փոխնախարարներ: Սպասվում է, որ այս գործընթացը կլինի շարունակական մի շարք գերատեսչություններում: