«Դա ահաբեկչական, ատելության գործողություն էր». Օբամա


11:40 , 13 հունիս, 2016

158871_srcAraratnews.am-ը գրում է.

Օռլանդո քաղաքի գիշերային ակումբում զինված հարձակումը ահաբեկչական գործողություն էր, Ռիա Նովոստիի փոխանցմամբ` Սպիտակ տանն ունեցած ելույթում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

«Դա ահաբեկչական, ատելության գործողություն էր»,- ասել է Օբաման: Նրա խոսքով` տեղի ունեցած ողբերգության հստակ շարժառիթները դեռևս անհայտ են:

ԱՄՆ ղեկավարն ընդգծել է, որ այդ ահաբեկչությունը ԱՄՆ պատմության մեջ մարդկանց ամենազանգվածային հրաձգությունն է եղել:

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին, երեկոյան Օռլանդո քաղաքի գեյ ակումբներից մեկում տեղի ունեցած զանգվածային կրակոցների հետևանքով զոհվել է 50 մարդ, ևս 53-ը` վիրավորվ են: Կասկածյալը աֆղանստանցի Օմար Մատինն է, ով ԱՄՆ-ի Դաշնային հետախուզական ծառայության տվյալներով հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հարելու մասին:

Կասկածյալի հայրը հայտնել է, որ հանցագործությունը կրոնական հիմք չի կարող ունենալ, սակայն ընդունել է, որ իր որդու դրդապատճառը իսկապես եղել է սեռական փոքրամասնությունների հանդեպ ատելությունը: