Այն, ինչ կատարվել է Մարսելում, ոչ մի կապ չունի ֆուտբոլի հետ. Իբրահիմովիչ


13:40 , 13 հունիս, 2016

Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն իր կարծիքն է հայտնել ռուս և անգլիացի երկրպագուների բախումների մասին:

«Այն, ինչ կատարվել է Մարսելում, ոչ մի կապ չունի ֆուտբոլի հետ: Ֆուտբոլն ուրախություն և սեր է:

Մարդիկ պետք է մարզադաշտեր հաճախեն, որպեսզի բավականություն ստանան խաղից և տիրող մթնոլորտից: Մարսելում տեղի ունեցածը երբեք չպետք է կրկնվի»,- Sport-ը մեջբերում է Իբրահիմովիչի խոսքերը: