Պան Գի Մունը դատապարտել է Օռլանդոյի ահաբեկչությունը


10:50 , 13 հունիս, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է Օռլանդոյի հարձակումն ու ցավակցություն հայտնել զոհերի հարազատներին։

 Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով համաշխարհային կազմակերպությանը։

«Գլխավոր քարտուղարը դատապարտում է Օռլանդոյի սոսկալի հարձակումը»,- ասվում է հայտարարության մեջ։ Պան Գի Մունը «խորին ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին և զորակցություն հայտնել ԱՄՆ կառավարությանն ու ժողովրդին»։