ԻՊ-ը ստանձնել է Օռլանդոյում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը. Ֆլորիդայում արտակարգ դրություն է հայտարարվել


10:40 , 13 հունիս, 2016

    ԻՊ-ը ստանձնել է Օռլանդոյում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը. Ֆլորիդայում արտակարգ դրություն է հայտարարվելYerkir.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Օռլանդո քաղաքի գիշերային ակումբում տեղի ունեցած  արյունալի միջադեպը, որին զոհ է գնացել 50 մարդ,  որակել է որպես ահաբեկչություն: Հանդես գալով հատուկ ուղերձով` Օբաման կատարվածն անվանել է «ատելության ակտ»:

 Ավելի ուշ «Իսլամանական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է կատարվածի պատասխանատվությունը: Ֆլորիդա նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն:

Հիշեցնենք, որ Օռլանդո քաղաքի Pulse գիշերային ակումբում 29-ամյա ԱՄՆ քաղաքացի Օմար Մատինը (ծնողներն Աֆղանստանից են) կրակ է բացել` սպանելով 50 մարդու: Եւս 53-ը վիրավոր են:

Ողբերգությունն արդեն որակվել է որպես ԱՄՆ-ում ամենամասսայական սպանություն: