Հռոմի պապն Օռլանդոյի ահաբեկչությունը համարել է «սարսափելի բռնություն»


10:20 , 13 հունիս, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է «սարսափելի բռնությունը, որը տեղի է ունեցել Օռլանդոյում»։

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Վատիկանի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդիին։

Հայտարարության մեջ Լոմբարդին ասել է, որ «Պապը ցնցված է և վշտացած հարձակման մահաբեր հիմարությունից և անիմաստ ատելությունից»։

«Հույս ունենք, որ ուղիներ կգտնվեն հնարավորինս շուտ արդյունավետ կերպով բացահայտելու և հակադրելու նման սարսափելի և անհեթեթ բռնության պատճառները»,- ասվում է հայտարարության մեջ։