Շփման գծում իրադրությունը շարունակել է հանգիստ մնալ. ԼՂՀ ՊՆ
08:30 , 13 հունիս, 2016
Հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից:
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: