Շանհայի օդանավակայանում պայթել է գարեջրի շշից պատրաստված ինքնաշեն ռումբը


07:08 , 13 հունիս, 2016

Lurer.com–ը գրում է.

Շանհայի «Պուդուն» օդանավակայանում պայթած ինքնաշեն սարքը պատրաստված էր գարեջրի շշից։ Այդպիսի հայտարարություն է տարածել Շանհայի վարչակազմը «Վեյբո»-ի (Twitter-ի նմանակն է) իր միկրոբլոգում։

«Մի տղամարդ թիկնապայուսակից հանել է գարեջրի շշից պատրաստված պայթուցիկ սարքը և այն նետել գրանցման կանգնակի մոտակայքում։ Պայթյունից հետո տղամարդը թիկնապայուսակից հանել է դանակը և հարվածել իր վզի հետին մասը»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ասվում է հաղորդագրության մեջ։ Ներկայումս նա ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։ Պայթյունի արդյունքում տուժել է հինգ մարդ, այդ թվում՝ Ֆիլիպինների քաղաքացի։

Ավելի վաղ հաղորդվել էր ճայթռուկների պայթյունի տարբերակը, որոնք գտնվել են գրանցում անցնող ուղևորներից մեկի մոտ։ Ներկայում «Պուդուն» օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմում։ Ոստիկանությունը վարում է միջադեպի հետաքննությունը։