04:10 , 13 հունիս, 2016
Lurer.com–ը գրում է.
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդոյում տեղի ունեցած ողբերգությունը զոհերի թվի առումով ցավալի ռեկորդ է զանգվածային հրաձգությունների ամերիկյան պատմության մեջ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով CNN հեռուստաալիքը:
Քաղաքի գիշերային ակումբներից մեկում հրաձգության հետեւանքով զոհերի թիվը հասել է 50-ի, 53 մարդ վիրավոր է: Քաղաքապետ Բադդի Դայերը տեղեկացրել է նաեւ, որ հարձակվողը ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում սպանվել է:
Մինչ այս ամենամեծ թվով զոհերը գրանցվել էին 2007-ին Վիրջինիա Տեխնոլոգիական համալսարանի կոտորածը, որում 33 մարդ էր սպանվել, կամ 2012-ի Նյութոնի դպրոցում տեղի ունեցած հրաձգությունը: