Ադրբեջանում հեղեղվել է ավելի քան 10 գյուղ


03:44 , 13 հունիս, 2016

Ադրբեջանի հյուսիսարևելյան շրջանում հեղեղաջրերը լցվել են ավելի քան 10 գյուղ, քանդվել է ավտոմոբիլային ճանապարհը և մի քանի կամուրջներ, հայտնում է Բաքվի АПА գործակալությունը:

Հաղորդվում է, որ հեղեղվել են ավելի քան 200 տան տնամերձ հողամասեր և նկուղներ, քանդվել է մինչև 10 հին կառույց, վնասվել են գազատարներ, իսկ ուժեղ քամուց տապալված ծառերը վնասել են էլեկտրահաղորդալարերը: