Կասկածից վեր է, որ առայժմ Եվրոպայի առաջնության լավագույն գոլը խփել է Դիմիտրի Պայեն


19:50 , 12 հունիս, 2016
Տարբեր կարծիքներ եմ լսում՝ կապված Եվրոպայի առաջնության լավագույն գոլի հետ: Նախ, առաջնությունը դեռ նոր է սկսվել, գոլեր դեռ շատ են լինելու, ու դեռ պարզ չի, թե ո՞ր գոլը կլինի լավագույնը: Մոդրիչի գոլը լավն էր, ինչ խոսք: Բայց միանշանակ ասել, թե առաջնության լավագույն գոլն է...համաձայն չեմ: Եթե նայենք նույն հարթությունից, ապա կասկածից վեր է, որ առայժմ լավագույն գոլը խփել է Դիմիտրի Պայեն: