Լոռու մարզում «Մոսկվիչով» վթարի է ենթարկվել պայմանագրային զինծառայողը․ նրան տեղափոխել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


20:20 , 12 հունիս, 2016

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունիսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 04։30- ի սահմաններում Գարգառ գյուղի բնակիչ, 26-ամյա Անդրանիկ Մուրադյանը իր վարած «Մոսկվիչ 412 » մակնիշի 37 LU 934 համարանիշի ավտոմեքենայով իրենց գյուղի վերջնամասում բախվել է ճանապարհի աջակողմյան բետոնե պատնեշին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Մուրադյանը գլխի սալջարդ վնասվածք ախտորոշմամբ տեղափոխվել է Ստեփանավանի հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները, հրամանատարի տեղակալ Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։