20:10 , 12 հունիս, 2016
Ավտոմեքենայի ղեկի մոտ անցկացրած ժամանակը ազդում է ոչ միայն գոտկատեղի չափի և քաշի վրա, այլ նաև կարող է հանգեցնել սրտի խնդիրների: Այդ մասին հայտնել են ավստրալացի գիտնականները այն բանից հետո, երբ ստացել են կատարած հետազոտության տվյալները, հայտնում է hitech-news.ru-ն:
Նրանք բացահայտել են, որ ավտոմեքենայի ղեկի մոտ օրական 1 ժամից ավել ծախսող մարդիկ միջին հաշվով կշռում են 2.3 կգ ծանր, քան նրանք, ովքեր ծախսում են 15 րոպեով պակաս: Առաջինները նաև հակված են սիրտանոթային հիվանդությունների զարգացմանը:
Գիտնականները ուսումնասիրել են 34-65 տարեկան ավելի քան 2000 ավստրալացիների առողջության վիճակը և սովորույթները: Հաշվի են առնվել նաև այնպիսի գործոններ, ինչպես դիետա պահեը, ֆիզիկական ակտիվության մակարդակը, ալկոհոլի օգտագործումը և այլ սոցիալ-տնտեսական գործոններ: