18:55 , 12 հունիս, 2016
Հնդկաստանի հյուսիս-արևմուտքի Ռաջստան նահանգում գտել են 150 միլիոն տարի առաջ ապրած Eubrontes Gleneronsensis գիշատիչ դինոզավրի հետքեր: Քարացած եռամատ հետքերի շղթան գտնվել է Թար անապատում`Ջայսալմեր քաղաքի մոտ, հայտնում է TASS-ը:
«Մեզ հաջողվել է հայտնաբերել դինոզավրերի թաթերի եռամատ հետքեր` 30 սմ-ից ավելի չափ ունեցող հզոր ճանկերով և խոշոր թմբիկավոր մատներով: Նախնական գնահատումներով` դա թողել է ավելի քան 3 մ բարձրությամբ և 5-7 մ երկարությամբ սողունը, որն ապրել է ծովափում»,- հայտնել է գիտնականներից մեկը: