17:45 , 12 հունիս, 2016Իրանցի բարձրաստիճան հոգևորական Սեյեդ Յուսեֆ Տաբատաբինեժադն իր վերջին ելույթի ժամանակ ասել է, որ իրանցի կանանց՝ եվրոպացիներից ու ամերիկացիներին կրկնօրինակած սխալ հագուկապի պատճառով գետերը չորանում են:
Ինչպես նշում է The Independent-ը, հոգևորականի խոսքերով, իրանցի կանանց համաիսլամական դրես-կոդը բացասական ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա: Որպես օրինակ՝ Տաբատինեժադը նշել է երկրում մեծ թվով գետերի չորացումը:
«Եթե կանայք շարունակեն ապագայում էլ այսպես հագնվել, ապա բնապահպանական ճգնաժամը գնալով ավելի կխորանա»,-ասել է հոգևորականը Սպահանի մզկիթներից մեկում:
Աղբյուրը նկատում է, որ իմամի հայտարարությունը քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել նրա հայրենիքում: