Ճապոնիայում հայտնվել է «ապակե» գնացք


14:15 , 12 հունիս, 2016

Ichibansen/nextstations ճապոնական փոխադրողը գնացքներից մեկից մասամբ հեռացրել է պատերն ու առաստաղը, որպեսզի լավացնի տեսանելիությունը զբոսաշրջիկների համար՝ հայտնում է designboom.com-ը:

Գնացքը անցնում է Նիիգատա պրեֆեկտուրայի արևմտյան մասերի գեղատեսիլ վայրերով: Այն կազմված է ընդամենը երկու վագոնից և տեղավորում է 45 ուղևորի: