14:05 , 12 հունիս, 2016
Իրանը պատրաստվում է մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ-ի դեմ հայց ներկայացնել ՄԱԿ-ի Միջազգային դատարան՝ իրանական ակտիվների սառեցման համար: Այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ փոխանցում է Fars գործակալությունը:
Նրա խոսքով՝ Իրանը կօգտագործի այդ հնարավորությունը՝ աշխարհին ցույց տալու համար, թե ինչպես է ԱՄՆ-ը խախտում կանոնները: