13:45 , 12 հունիս, 2016
Իրաքի զինվորականները ցեղախմբերի ջոկատների օգնությամբ ԴԱԻՇ-ի զինյալներից ազատագրել են Էլ-Ֆալուջայից հարավ-արևմուտք ընկած Ալ-Ֆալահաթ և Աս-Սաբիհաթ շրջանները: Այս մասին հայտնում է Sputnik գործակալությունը՝ հղում անելով Իրաքի բանակի զինվորական հրամանատարության տեղեկատվական բյուրոյի հայտարարությանը:
«Իրաքյան ուժերը ազատագրել են Ալ-Ֆալահաթ և Աս-Սաբիհաթ շրջանները և բարձրացրել Իրաքի դրոշը շրջանների շենքերի վրա»,- հայտարարել են տեղեկատվական բյուրոյում: Գործողության ընթացքում ոչնչացվել են մի շարք զինյալներ: