13:35 , 12 հունիս, 2016
Հնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգի անտառտնտեսության համար պատասխանատու գերատեսչությունը տեղի բնակիչներին և զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել սելֆի չանել առյուծների հետ. վերջերս կենդանիները լուսանկարվելու ժամանակ հոշոտել են երեք մարդու: Այս մասին տեղեկացնում է NDTV հեռուստաալիքը:
«Բջջային սարքով լուսանկարելու համար պետք է մոտ գնալ առյուծին, իսկ դա վտանգավոր է: Դա նաև հակասում է օրենքին, և լուսանկարողը կարող է պատժվել իշխանությունների կողմից»,- հայտարարել է գերատեսչության ղեկավարը:
Իշխանությունները ստիպված են եղել նման միջոցների դիմել վերջերս առյուծների կողմից մարդկանց վրա հարձակումների հաճախակիացած դեպքերի պատճառով, ովքեր փորձել էին առյուծների հետ լուսանկարվել մոտ տարածությունից: Վերջերս Գուջարաթ նահանգի Gir Forest ազգային պարկում սելֆի անելիս առյուծների հարձակման զոհ է դարձել առնվազն 3 մարդ, այդ թվում՝ 14 տարեկան դեռահաս: