13:25 , 12 հունիս, 2016Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ուղղությամբ կրակ բացելու մասին հայտարարած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման թիրախները ոչնչացվել են թուրքական հրետանու, ինչպես նաև` ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող կոալիցիայի ավիահարվածներից:
Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, նախնական տեղեկություններով՝ ոչնչացվել է 8 ահաբեկիչ:
Թուրքական զինուժը կրակ է բացել ԻՊ-ի 11 թիրախների՝ հիմնականում հրթիռանետ, նռնականետ կայանների ուղղությամբ:
Եվս 3 ավիահարված իրականացրել են կոալիցիոն ուժերը՝ ոչնչացնելով 7 ահաբեկչի: