12:55 , 12 հունիս, 2016
Facebook ընկերությունը ծրագրում է հուլիսի 7-ից հեռացնել iPhone-ից համաժամանակեցված լուսանկարները՝ տեղեկացնում է CBS News-ը:
Հստակեցվում է, որ համաժամանակեցված լուսանկարները պահպանել ցանկացող օգտատերերը Google Play-ի կամ Apple App Store-ի միջոցով կարող են ներբեռնել Moments հավելվածը: Բացի դրանից, հնարավոր է լուսանկարները ներբեռնել համակարգչից:
Հունիսի սկզբին հայտնի դարձավ, որ Հարավային Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Քելլի Բեռնսը հայտնաբերել է, որ Facebook սոցցանցի բջջային հավելվածը կարող է լսել օգտատերերի խոսակցությունները ենթատեքստային գովազդի արտացոլման համար: