ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ կբացի Ռուսաստանի դեմ


12:35 , 12 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

Մարսելում ռուս երկրպագուների անկարգությունները հնարավոր է վատ անդրադառնան Ռուսաստանի ֆուտբոլի միության վրա:

«AP»-ը հայտնում է, որ ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ կբացի և ըստ ամենայնի՝ լուրծ պատժամիջոցներ կկիրառի:

Հիշեցնենք, որ ռուս երկրպագուները Անգլիա - Ռուսաստան հանդիպումից անմիջապես հետո հարձակվել են անգլիացի ֆուտբոլիստների վրա՝ մեծ ծեծկռտուք առաջացնելով: