11:55 , 12 հունիս, 2016Հունիսի 11-ին՝ ժամը 21.08-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վանք և Կալեր գյուղերի մոտակա ձորում քաղաքացի է կորել. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից 8 հրշեջ-փրկարար:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են Մեղրի ՈԲ 6 աշխատակից և Վարդանիձոր գյուղի 1 բնակիչ:
Ձորում հայտնաբերվել է Աղիտու գյուղի բնակիչ Է. Զ.-ի (ծնվ. 1941թ.) դին:
Փրկարարներն Է. Զ-ի դին ձորից (մոտ 600 մ) դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: