Գերմանիայում Բունդեսթագի 11 անդամների տրամադրել են թիկնապահներ՝ նրանց ուղղված սպառնալիքների պատճառով


11:35 , 12 հունիս, 2016

0,,19299956_303,00Գերմանիայի իշխանությունները թիկնապահներ են տրամադրել Բունդեսթագի՝ թուրքական արմատներով 11 պատգամավորների: Երբ հունիսի սկզբին Գերմանիայի խորհրդարանը ընդունեց 1915 թվականին Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, խորհրդարանականների հասցեին սկսեցին ստացվել անանուն սպառնալիքներ՝ հայտնում է BBC-ն:

Անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են պահանջվել նաև «Միություն-90»/«Կանաչներ» կուսակցության առաջնորդ Ջեմ Օզդեմիրի համար: Նա Frankfurter Allgemeine թերթին հայտնել է, որ սպառնալիքներ է ստացել էլեկտրոնային փոստով՝ հետևյալ բովանդակությամբ. «Մենք քեզ կգտնենք՝ որտեղ էլ լինի», «Քո գերմանացի ընկերները կարող են մոռանալ, բայց մենք՝ ոչ»:

Spiegel պարբերականի տվյալներով՝ Գերմանիայի ԱԳՆ-ն այդ պատգամավորներին խորհուրդ է տվել չայցելել Թուրքիա, քանի որ այնտեղ նրանց անվտանգությունը չի կարող երաշխավորված լինել: