Ջոնի Դեպը հոլիվուդյան էլիտար հասարակաց տան հաճախորդների թվում է


11:14 , 12 հունիս, 2016

640-kate_johnny13-by-annie-leibovitzՆիկոլաս Քեյջը, Ջոնի Դեպը, Ջեք Նիկոլսոնը, Շոն Փենը, Ջորջ Լուկասը, Playboy-ի հիմնադիր Հյու Հեֆները, երաժիշտներ Բիլի Այդոլը, Միք Ջագերը և շատ այլ հայտնիներ հայտնվել են Հոլիվուդի «մադամ» Հայդի Ֆլեյսի ղեկավարած էլիտար հասարակաց տան հաճախորդների ցուցակում:

Ինչպես տեղեկացրել է Radar Online-ը՝ Ֆլեյսը պարծեցել է, որ որոշ պատվիրատուներ իր ֆիրմայի մատուցած ծառայությունների դիմաց վճարել են մինչև 3 միլիոն դոլար:

«Դուք շոկի մեջ կընկնեք, երբ Հայդիի հաճախորդների ամբողջական ցուցակը հրապարակվի: Շատ հայտնիների համար դա կարող է դառնալ կարիերայի ավարտ»,- ասել է աղբյուրը: