Թուրքական դատարանը 3 կասկածյալի մեղադրանք է ներկայացրել` Ստամբուլի ահաբեկչության գործով


23:24 , 11 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

Թուրքական դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ առնել Ստամբուլում հունիսի 7-ին տեղի ունեցած ահաբեկչության մեջ կասկածվող երեք անձանց: Այս մասին  հաղորդում է РИА Новости-ն:

Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ 4 մարդու են ձերբակալել` ահաբեկչության կազմակերպման կասկածանքով:

«Ստամբուլի դատարանը շաբաթ  ձերբակալված անձանցից մեկին մեղադրանք է ներկայացրել  կանխամտածված սպանության և զինված խմբավորմանն անդամակցելու համար: Երկու այլ կասկածյալների մեղադրանք է ներկայացվել անօրինական զինված խմբավորումների հետ առնչություն ունենալու  համար», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Ստամբուլում հզոր պայթյուն էր տեղի ունեցել հունիսի 7-ի առավոտյան: Պայթյունը որոտացել է կանգառի  մոտակայքում այն պահին, երբ ոստիկանական ավտոբուս է անցնելիս եղել: Ահաբեկչության հետևանքով 11 մարդ է զոհվել, որոնցից 6-ը` ոստիկաններ: Եվս 36 մարդ վնասվածքներ էր ստացել: