17:22 , 11 հունիս, 2016
168.am-ը գրում է.
Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային ընտրանու հարձակվող Թիերի Անրին մատնանշել է կիսապաշտպան Դիմիտրի Պայեի գործողությունները Ռումինիայի դեմ Եվրոպայի առաջնության մեկնարկային խաղում: «Վեսթ Հեմ»-ի ֆուտբոլիստը 89-րդ րոպեին դարձել էր Ֆրանսիայի հավաքականի հաղթական գոլի հեղինակը՝ ֆանտաստիկ հարվածով գնդակն ուղարկելով հակառակորդի դարպասը:
«Պայեյի գոլը ինձ ստիպեց ցատկել: Խաղը անհաջող էր դասավորվում, իսկ նա վերցրեց և գնդակը տեղադրեց դարպասում»,- ըստ BBC-ի՝ այս մասին ասել է Անրին: