18:09 , 11 հունիս, 2016
Barometer.am-ը գրում է.
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները հունիսի 10-ին, ժամը 17.30-ին, Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1970 թ. ծնված Անահիտ Ն.-ին: Նա խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը թիվ 50 երթուղու միկրոավտոբուսում գողացել է մի կնոջ դրամապանակը: Այս մաիսն տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ տուժողը 1931 թ. ծնված Սիլվա Մ.-ն է, ով բացատրություն է տվել, որ դրամապանակի մեջ եղել է 18.000 դրամ:
Կատարվում է հետաքննություն: