Մահափորձն ուղղված էր առաջին հերթին անձի կյանքի և Հայաստանի Հանրապետության դեմ


14:10 , 1 փետրվար, 2013

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ հունվարի 31-ի երեկոյան իրականացված մահափորձն ուղղված էր առաջին հերթին անձի կյանքի և Հայաստանի Հանրապետության դեմ, այսինքն` սասանվում է երկրի միջազգային հեղինակությունը՝ առաջացնելով հավանական մի շարք վտանգավոր զարգացումներ:
Անհրաժեշտ է` իրավապահ մարմինները ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ՝ գտնելով և պատժելով մեղավորին կամ մեղավորներին, որպեսզի մեր երկրում ընթացող գործընթացները շարունակվեն իրենց բնականոն հունով: