Դի Մարիան այլևս հանդես չի գա Կոպա Ամերիկայում


00:10 , 12 հունիս, 2016

168.am-ը գրում է.

Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան, ամենայն հավանականությամբ, այլևս մասնակցություն չի ունենա Կոպա Ամերիկայի խաղերում:

Խմբային փուլի 2-րդ տուրի Պանամայի հետ խաղում Դի Մարիան վնասվածք է ստացել: Առաջին հետազոտությունների արդյունքում Դի Մարիան ստացել է մկանի կտրվածք, ինչը ենթադրում է, որ ֆուտբոլիստը բաց կթողնի 3-4 շաբաթ:

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը հաղթեց Պանամային 5:0 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին: