Ինչո՞ւ ղարաբաղյան հարցով գագաթաժողովի մասին լուրը ջնջվեց ՌԴ ԱԳՆ կայքից


16:39 , 11 հունիս, 2016

Panorama.am-ը գրում է.

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայից ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե ինչու է ԱԳՆ պաշտոնական էջից ջնջվել  ղարաբաղյան հակամարտության խնդրով Սանկտ Պետերբերուգում եռակողմ գագաթաժողովի կայանալու վերաբերյալ լուրը: Նրան հիշեցրել են, որ Պեսկովը չի հերքել Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթաժողովի մասին տեղեկատվությունը:

«Ես արդեն տվել եմ պարզաբանում այդ ինֆորմացիայի հրապարակումից անմիջապես հետո: Ես ցանկանում եմ իմ պարզաբանումը ներկայացնել նրանց համար, ում մոտ հարցն առաջացել է այսօր: Խոսքը վերաբերում է նյութի ոչ ճիշտ բովանդակությանը, որը հրապարակվել էր Ռուսաստանի ԱԳՆ կայքում: Այն ճիշտ չէր այն համատեքստում, որ տպավորություն էր, թե միջոցառման անոնս է: Ամեն դեպքում, երբ մենք հասկացանք, որ նյութը ճիշտ չէ կազմված ու չի ընկավում այնպես, ինչպես պետք էր, մենք այն խմբագրեցինք: Հաղորդագրությունը մնացել է, բայց ուղղումներն արվել են այնպես, որ խոսքը վերաբերում է հնարավոր շփումների վերաբերյալ հիպոթետիկ քննարկումներին, ինչի մասին էլ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը»,-ասել է    ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ