Տիմատին կոտրել է իր երկրպագուհու քիթը (ֆոտո)


00:18 , 12 հունիս, 2016

Տիմատին կոտրել է իր երկրպագուհու քիթը (ֆոտո)Life.panorama.am-ը գրում է .

Ռուս երգիչ և ռեփեր Տիմատին Եկատերինբուրգում իր ելույթի ժամանակ կոտրել է երկրպագուհու քիթը և հարվածի հետևանքով առաջացել է ուղեղի ցնցում։

Համերգի ժամանակ հայտնի երգիչը այս ու այն կողմ է նետել «Вятский квас» ըմպելիքը՝ գովազդելու նպատակով։ Չնայած նա փորձել է դա զգույշ անել, սակայն մեկ կեսլիտրանոց պլաստիկ շշով ըմպելիքը  հարվածել է երկրպագուհու ուղիղ քթին։ Դեպքը տեղի է  ունեցել հունիսի 2-ին, սակայն հայտնի դարձել միայն հիմա։

Աղջիկը որոշել է մինչև վերջն լսել համերգը և միայն տանն է ուշադրություն դարձրել իր վատացող ինքնազգացողությանը։ Կանչով ժամանած բժիշկները որոշել են հոսպիտալացնել աղջկան։ Նշվում է, որ աղջիկը մինչև հիմա հիվանդանոցում է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ