Չեմ կարողանում հետևել Իտալիայի հավաքականի խաղերին. Պրանդելի


16:00 , 11 հունիս, 2016

Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հայտնել է, որ չի կարողանում հետևել թիմի խաղին` իր հրաժարականից հետո:

«Չեմ կարողանում հետևել Իտալիայի հավաքականի խաղերին իմ հրաժարականից հետո: Բայց ես շարունակում եմ լինել թիմի համար մեկ երկրպագուն: Չեմ պատրաստվում բաց թողնել Եվրոպայի առաջնության խաղերը:

Կարծում եմ` այս անգամ չեմպիոնի տիտղոսի ֆավորիտներ են Ֆրանսիայի և Գերմանիայի ընտրանիները: Բայց չմոռանանք, որ չորս տարի առաջ մեզ ոչ ոք ֆավորիտ չէր համարում, սակայն Իտալիայի հավաքականը հասավ եզրափակչին»,- Ansa-ը մեջբերում է Պարնդելիի խոսքերը: