Փախստական անչափահասները. Իտալիա


15:46 , 11 հունիս, 2016

Panorama.am-ը գրում է.

Հազարավոր փախստականներ վտանգի ենթարկելով իրենց կյանքը այս  տարի Հյուսիսային Աֆրիկայից հասել են Իտալիա, ապաստարան գտել: «Ռոյթերզ»  գործակալությունը ներկայացրել է անչափահաս փախստականներին, ովքեր անցել են սարսափելի պատմությունների միջով՝ իրենց կողքին չունենալով հարազատ որևէ մեկին:

Իտալիա հասած երեխաների մի մասին տեղավորել են Կալթագիրոն քաղաքում: Նրանք հիմա իտալերեն բառեր են սովորում՝ հույս ունենալով ուսումը շարունակել ավագ դպրոցում:

17-ամյա Ավգուստին Օկուկպոն պատմել է, որ Տրիպոլիում ավազակախումբը հարձակվել է իր վրա, ապակու կտորով վնասել ոտքն ու երեսը: Նա հազարավորներից մեկն է, ով Իտալիա է հասել ահասարսուռ պատմությունների միջով անցնելով:  Լիբիայում քաղաքացիական պատերազմի պայմաններում անպատիժ գործում են իսլամիստ զինյալները, մաքսանենգներն ու զինված ուժերը:

Նա ասել է, որ հինգ ամիս շարունակ մղձավանջի մեջ է եղել: Պարբերաբար ենթարկվել է հարձակումների փողոցային ավազակախմբերի կողմից: Ի վերջո կարողացել է հասնել ռետինե նավակին: Նա որոշել էր թեկուզ կյանքի գնով Եվրոպա հասնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ