15:40 , 11 հունիս, 2016
Ֆրանսիայի ազգային ընտրանու նախկին հարձակվող Թիերի Անրին մատնանշել է կիսապաշտպան Դիմիտրի Պայեի գործողությունները Ռումինիայի դեմ Եվրոպայի առաջնության մեկնարկային խաղում: Այդ մասին հայտնում է BBC-ն:
«Պայեի գոլն ինձ ստիպեց ցատկել: Խաղն անհաջող էր դասավորվում, իսկ նա վերցրեց և գնդակը տեղադրեց դարպասում»,-ասել է Անրին:
Հիշեցնենք` «Վեսթ Հեմ»-ի ֆուտբոլիստը 89-րդ րոպեին դարձել էր Ֆրանսիայի հավաքականի հաղթական գոլի հեղինակը՝ ֆանտաստիկ հարվածով գնդակն ուղարկելով հակառակորդի դարպասը: