15:45 , 11 հունիս, 2016Հումորիստ Արմուշը դուրս է եկել «Քարե դարդ» սիթքոմից։ Սիթքոմում նրա անսպասելի բացակայությունը տարատեսակ խոսակցությունների առիթ դարձավ։ Լուրեր են տարածվել, որ Արմուշն արտագաղթել է։

BlogNews-ը Արմուշի կնոջ՝ Լուսինեի հետ խոսել է ամուսնու՝ ԱՄՆ մեկնելու պատճառների մասին։ «Արմուշի հայրն առողջական խնդիրներ ունի, ինչի համար էլ Արմուշը մեկնել է ԱՄՆ։ Այս փուլում նա թողել է բոլոր գործերը՝ հոր կողքին լինելու համար»,- ասաց Լուսինեն։
Արմուշն անժամկետ է մեկնել երկրից։ ԱՄՆ-ում նա որևէ գործունեություն չի ծավալում։ Արմուշը միայնակ է մեկնել ԱՄՆ, նրա կինն ու երեխաները Երևանում են։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի