Դի Մարիան բաց կթողնի Ամերիկայի գավաթի խաղարկության մնացած խաղերը


14:36 , 11 հունիս, 2016

Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան վնասվածք է ստացել Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի Պանամայի ընտրանու դեմ հանդիպմանը:

ՊՍԺ-ի ֆուտբոլիստն աջ ոտքի մկանի վնասվածք է ստացել նշված խաղի առաջին խաղակեսի վերջնամասում:

Նախնական տեղեկությունների համաձայն` Դի Մարիան շարքից դուրս է մնացել երեք շաբաթով: Այդ պատճառով նա չի կարող մասնակցել մրցաշարի մնացած խաղերում: Այդ մասին հայտնում է Mundodeportivo –ն: