14:12 , 11 հունիս, 2016
Panorama.am-ը գրում է.
«Սիրիայում հրադադարի ռեժիմը չի գործում հիմնականում Սիրիայի հյուսիսային շրջանում՝ հատկապես Հալեպում, մասամբ՝ Լաթաքիայում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Ըստ նրա, այս ընթացքում Թուրքիայից ռազմական օգնություն է հասել «Ջաբաթ ան-Նուսրա», նաև սիրիական հակակառավարական որոշ խմբավորումների:
«Հենց այս համատեքստում է, որ ակտիվացնել են ռազմական գործողությունները Հալեպում: Հատկապես վերջին 10-15 օրվա ընթացքում ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում Հալեպի քրդաբնական շրջաններում, ռմբակոծվում է նաև հայկական որոշ թաղամասեր: Պարզ է, որ առկա է թուրքական ձեռագիրը: Այս խմբավորումները գործում են հստակ Թուրքիայի ուղղորդմամբ: Ինչո՞ւ պետք է «Ջաբաթ ան-Նուսրան, որը համարվում է «Իսլամական պետության» մրցակիցը, հարձակվի քրդական կառույցների դեմ, որոնք գործում են ԻՊ դեմ, կամ ինչո՞ւ պետք է նույն կառույցը ռազմական գործողություններ իրականացնի սիրիական բանակային ստորաբաժանումների դեմ, որոնք կռվում են ԻՊ դեմ: Չէ որ սրանք ի վերջո և գաղափարական, և ռազամական տեսանկյունից մրցակիցներ են: Ամբողջ խնդիրն այն է, որ այս ծայրահեղական խմբավորումները ցանկանում, որ ԻՊ-ն որոշակիորեն պահպանի իր դիրքերը: Ամբողջ աշխարհի ուշադրությունն ուղղված է ԻՊ դեմ: Այս կառույցները, օգտվելով ստեղծված իրավիճակից, սեփական շահերն են հետապնդում», -մանրամասենց արաբագետը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ