Միապաղաղ աշխատանքն առաջացնում է արթրիտ. գիտնականներ


14:00 , 11 հունիս, 2016

Շվեդ գիտնականները պարզել են, որ երկարատև միապաղաղ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է մեծացնել ռևմատոիդ արթրիտի առաջացման ռիսկը: Այդ հիվանդության ռիսկին առավել ենթակա են շինարարները և բեռնակիրները՝ հայտնում է hitech-news.ru-ն:

Մասնագետների խոսքով՝ ավելի քան 10 կիլոգրամանոց օբյեկտների տեղափոխման կամ բարձրացման ժամանակ տատանման երկարատև ազդեցությունը, նաև ծնկից ներքև կամ ուսից վեր ձեռքով աշխատանքը զգալիորեն մեծացնում է բորբոքային խանգարման բախվելու հավանականությունը:

Հետազոտության ընթացքում բժիշկներն ուսումնասիրել են 3680 հիվանդի պատմություն: Պարզվել է՝ ֆիզիկական ծանրաբեռնվածության որոշ տեսակներ բավական հաճախ նախորդում են ռևմատոիդ արթրիտի առաջացմանը: