Ռազմական կցորդները զորամաս են գնացել


13:50 , 11 հունիս, 2016

PNՀունիսի 10-ին ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդները ռազմական կցորդների ասոցիացիայի աշխատանքային պլանի համաձայն այցելել են ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի ենթակայության տակ գտնվող N զորամաս. տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Ռազմադիվանագիտական ներկայացուցիչների պատվիրակությանն ընդունել է զորամասի հրամանատարը: Ճեպազրույցի ընթացքում ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներին ներկայացվել են որոշ մանրամասներ զորամասի կառուցվածքի, խնդիրների և գործունեության վերաբերյալ:

Ճեպազրույցից հետո ռազմական կցորդները շրջել են զորամասի տարածքով, ծանոթացել զինծառայողների կենցաղային պայմաններին: