Թիվ 99 համարի երթուղայինում կնոջ դրամապանակը գողացողին հայտնաբերեցին


13:30 , 11 հունիս, 2016

Lurer.com-ը գրում է.

1966 թ. ծնված Լուսյա Ա.-ն ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր տվել, որ հունիսի 8-ին թիվ 99 երթուղայինում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 22.000 դրամ և բանկային քարտեր: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվական վարչությունը։

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1988 թ. ծնված Գագիկ Կ.-ն, ով բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է: