Վաչե Թովմասյանը՝ «Քարե դարդ»-ում Էմիլ Գալստյանի հասցեին հնչող քննադատությունների ու Արմուշի՝ ԱՄՆ մեկնելու պատճառների մասին


13:10 , 11 հունիս, 2016

Life.panorama.am-ը գրում է.

Վաչե Թովմասյանը՝ «Քարե դարդ»-ում Էմիլ Գալստյանի հասցեին հնչող քննադատությունների ու Արմուշի՝ ԱՄՆ մեկնելու պատճառների մասին

Արդեն երկար ժամանակ է, ինչ «Քարե դարդ» սիթքոմում նկարահանվում է դերասան Էմիլ Գալստյանը. նա  մարմնավորում է  Արմուշի կերտած կերպարի՝ Գոգոյի եղբորը՝ Սոսոյին: Բայց, կարծես թե, նոր կերպարը սիրված սիթքոմում այնքան էլ միանշանակ չի ընդունվել, մեկնաբանություններում հաճախ կարելի է տեսնել, որ Էմիլի  դերասանական աուրան շատերի համար բացասական է:

Թեմայի շրջանակենրում Life.panorama.am-ը զրուցել է սիթքոմի պրոդյուսեր ու դերասան Վաչե Թովմասյանի հետ, ով մեզ հետ զրույցում չհամաձայնվեց Էմիլ Գալստյանի դերասանական խաղի նկատմամբ շատերի կարծիքների հետ ու նշեց.

«Ես համաձայն չեմ Էմիլի կերպարի նկատմամբ հնչած կարծիքների այն հատվածին, որ նա լավ չի ընդունվել սիթքոմում: Ինքս հետեւում եմ բոլոր մեկնաբանություններին եւ չեմ ասի, որ նման կարծիքները շատ են, նույնիսկ ընդհակառակը՝ Սոսոյի հնչեցրած խոսքերը դարձել են այսպես ասած թեւավոր խոսքեր, շատերը նրան սիրում են ու նրա կերպարն առհասարակ նոր գույն է մտցրել «Քարե դարդում»: Էմիլն, ըստ իս, շատ տաղանդավոր դերասան է ու այստեղ էլ շատ ճիշտ է ստացել կերպարը: Նա իսկապես շատ շնորհալի, հումորով ու հարուստ միմիկայով օժտված դերասան է, եւ ես ուրախ եմ ու ողջունում եմ մեր թիմում նրա հայտնվելը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ